xw_1180977Araratnews.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյութը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ծրագրում հարձակումներ իրականացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա. հաղորդում է Vesti.ru-ն:

«Ես չեմ հավատում, որ այսօր Ռուսաստանում որևէ մեկը մտադիր է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա: Բայց դա չի նշանակում, որ մենք պատասխանատվություն չենք կրում այնպիսի դաշնակիցների անվտանգության համար, ինչպիսին Էստոնիան է, որը ցամաքային սահման ունի Ռուսաստանի հետ»,- ABC News-ին տված հարցազրույցում ասել է Լյութը:

Ըստ պաշտոնյայի՝ պետք է աջակցել նաև այն դաշնակիցներին, որոնք կարող են հարձակման ենթարկվել ռուս հաքերների կողմից կամ Ռուսաստանի կողմից «ապատեղեկատվական քարոզարշավի» թիրախ դառնան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել