Ամանորին ընդառաջ, գրեթե մեկ ամիս շարունակ՝ դեկտեմբերի 16-ից հունվարի 13-ը  Ucom ընկերությունն իր ֆիքսված ինտերնետի բաժանորդներին հնարավորություն է ընձեռում վայելել ինտերնետ կապի նոր արագություններ և հասանելի է դարձնում բոլոր HD հեռուստաալիքները U!TV, Triple Play և 4Play բաժանորդների համար:

Կախված սակագնային պլանից՝ ֆիքսված ինտերնետ կապի առկա արագությունները զգալիորեն կաճեն ու կհասնեն մինչև 25, 50 և 100 Մբ/վրկ: Նշված արագությունները հնարավոր կլինի վայելել Ucom-ի մոդեմը համակարգչին լարային տարբերակով (LAN) միացնելու դեպքում, հաշվի առնելով նաև օգտագործվող համակարգչի տեխնիկական առանձնահատկությունները:

Նշենք, որ ամանորյա այս հաճելի անակնկալները կսկսեն գործել ավտոմատ կերպով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել