Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և ոստիկանւթյան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Լևոն Շահինյանի գլխավորությամբ և ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Փրկարարներն ու ոստիկանները գրեթե մի քանի կիլոմետր ոտքով նշված վայրից պատգարակով տեղափոխել են 85-ամյա Լևիկ Հովհաննիսյանի դին։ Ըստ դատաբժշկի նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



