PanARMENIAN.Net-ը գրում է.
Գրոհայիններն ու նրանց ընտանիքների անդամները շարունակել են լքել Հալեպի արևելյան շրջանները: Զենքը վայր դրած ծայրահեղականները մեկնում են հարավարևմտյան գավառներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին աշխարհազորում աղբյուրի վրա հղումով:
«Արևելյան Հալեիպց 382 մարդ է հեռացել` գրոհայիններն ու նրանց ընտանիքների անդամները: Տարհանվածներից 2-ը վիրավոր է, 3-ը ցանկություն է հայտնել մնալ Հալեպում և իջել է ավտոբուսից»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Գրոհայինների խմբի տարհանումը հետաձգվել էր 2 օրով: Այդ ընթացքում ավտոբուսների վարորդները հրահանգների էին սպասում Ռամուսա թաղամասի տարհանման կետում:
Ընդհանուր առմամբ Հալեպի արևելյան թաղամասերից մոտ 9.500 մարդ է տարհանվել:
Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ կառավարման պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռուդսկոյը:
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր պաշտոնավարման վերջին մամուլի ասուլիսում խոստովանել է, որ ՄԱԿ-ը չարդարացրեց Սիրիայի ժողովրդի հույսերը:«Հալեպը հիմա դժոխքի հոմանիշ է դարձել»,-ասել է նա: