Ռոբ Քարդաշյանի և Բլեք Չայնայի ընտանեկան երջանկությունը երկար չտևեց։ Հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է առաջնեկի ծննդից ընդամենը 1 ամիս անց։
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ցանցահենները կոտրեցին Բլեք Չայնայի հեռախոսը և համացանցում զետեղեցին նրա նամակագրությունն ընկերների և փաստաբանների հետ։ Նա տհաճ կերպով էր արտահայտվել իր երեխայի հոր մասին՝ անվանելով նրան «գեր և ծույլ»,ինչպես նաև քննարկել, որ շուտով պատրաստվում է հեռանալ Ռոբից։
Նամակների ընթերցումից հետո Ռոբ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել իր Instagram-ում, որտեղ հայտարարել է, որ իր սիրտը կոտրված է Բլեք Չայնայի նման վարքի պատճառով։
«Ես ինձ սարսափելի եմ զգում այն բանից հետո, երբ տեսա Բլեք Չայնայի հաղորդագրություններն իմ մասին և իմացա նրա պլանների մասին։ Կյանքում երբեք ես նման ցավ չէի զգացել։…Բլեք Չայնան վերցրել է մեր փոքրիկին և թողել այս հիասքանչ տունը, որը հատուկ էի գնել նրանց համար Սուրբ Ծննդից առաջ»,-ասել է Ռոբ Քարդաշյանը։

