ԽՈՅ. Հեռանում է ինքնավստահ, անխոս, բայց չարացած:
ՑՈՒԼ. Զարմանում է, որ իրեն հեռացրել են, բոլորին բողոքում, սակայն վերջում հանգիստ գնում՝ քթի տակ մրթմրթալով:
ԵՐԿՎՈՐՅԱԿ. Երկվորյակներին անհնար է հեռացնել, չեն գնում և վերջ, այնքան կմնան ու կսպասեն, մինչև հեռացնողը ինքը գնա:
ԽԵՑԳԵՏԻՆ. Նա տխրում է, փորձում ճշտել՝ սխալմունք չէ՞ արդյոք, բայց հետո էլի հեռանում է:
ԱՌՅՈՒԾ. Առյուծը հեռանում է պատասխանատվությամբ՝ ընդունելով դա որպես կարևոր հանձնարարություն, անպայման տեղեկացնելով իր գնալու մասին:
ԿՈՒՅՍ. Կույսը կլացի, հետո էլի ու էլի, կգնա դանդաղ, բայց պարտադիր:
ԿՇԵՌՔ. Կշեռքը կհրամայի հեռանալ հեռացնողին, եթե նա չգնա, ապա կհամոզի գոնե միասին հեռանալ:
ԿԱՐԻՃ. Կարիճը չի էլ նկատի, որ իրեն հեռացրել են, նա ուրիշ արժեքներ ունի, դա իր համար մանրուք է:
ԱՂԵՂՆԱՎՈՐ. Աղեղնավորը շատ դանդաղ կգնա, պարբերաբար ետ դառնալով՝ իսկ միգուցե ես կարող եմ վերադառնա՞լ... Բայց ոչ, նա շարունակում է հեռանալ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Նա հեռանում է արագ, առանց քննարկելու, բայց հետո նա անպայման վրեժ կլուծի:
ՋՐՀՈՍ. Հեռանում է կենսուրախ. հեռանալով կյանքը չվերջացավ:
ՁՈՒԿ. Ձկները ուղղակի հեռանում են. դրանից վատ էլ է լինում, ինչ արած:



