Նեմեսիս օպերացիայից մի հատված. ինչպե՞ս ոչնչացվեց թուրքերին աջակցած, հայերի դեմ գործողություններ իրականացրած երեք ազգությամբ հայերից մեկը՝ Վահե Եսայանը
«Արշավիր Շիրակյանը 1920 թ. ստանձնում է իր առաջին պարտավորությունը` շանսատակ անել Պոլսի հայերի մատնիչ, հայ մտավորականների ցուցակը կազմող Վահե Իհսանին:
«Նեմեսիսի» պատասխանատու մարմնի որոշումով 1920 թ. մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը սպանում է Վահե Իհսանին: Վրիժառուն դավաճանին հանդիպում է Թալաբաշ փողոցում: Ատրճանակից արձակած առաջին գնդակը վիրավորում է ստահակին, ով փորձում է փախչել: Սակայն հասնելով նրան` Արշավիրը գետին է տապալում և ատրճանակի ողջ պարունակությունը դատարկում գլխին: Ապա դարձյալ լիցքավորում է ատրճանակը, սպառնում իր շուրջը հավաքվող թուրք ամբոխին ու հեռանում»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10154958820689273
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել