Panorama.am-ը գրում է.

Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների 84.2%-ը կամ 80.8 հազար մարդ գործազուրկ է: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6.7%-ով (75.7 հազ. մարդ): Panorama.am-ին նման տվյալներ են տրամադրել Զբաղվածության պետական գործակալությունից: 

Հանրապետությունում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 96.0 հազար /որից 62.7 հազարը կանայք են, 22.3 հազարը` երիտասարդ/, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8.8%-ով (88.2 հազ. մարդ):  

Շարունակվում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  66.6%-ը կամ 53.8 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.8%-ը կամ 19.2 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձիք 3.6% կամ 2.9 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 41.3% (39.6հազ. մարդ), որից երիտասարդները կազմում են 16.0 հազարը կամ 40.4%-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել