Եթե ես մի հրեշ դառնայի և ոչխարներիս մեկը մյուսի ետևից սպանեի, ապա նրանք այդ բանը գլխի կընկնեին միայն այն ժամանակ, երբ ես ոչնչացրած կլինեի հոտի կեսից ավելին: Նրանք ինձ ավելի շատ են վստահում, քան սեփական բնազդին և միայն այն պատճառով, որ ես նրանց քշում եմ այնտեղ, որտեղ կերակուր կա:
«Կյանքը հենց նրանով է հետաքրքիր, որ երազները կարող են իրականություն դառնալ»:
Բոլորը, քանի դեռ երիտասարդ են, գիտեն, թե որն է իրենց առասպելը: Եվ կյանքի այդ շրջանում ամեն ինչ հասկանալի է, ամեն ինչ հնարավոր: Նրանք չեն վախենում երազել և ձգտել այն ամենին, ինչ կուզեին անել կյանքում: Բայց ժամանակի ընթացքում մի խորհրդավոր ուժ սկսում է նրանց համոզել, որ սեփական առասպելը իրագործել անհնարին է:
Երջանկության գաղտնիքը այն է, որ տեսնես այն ամենը, ինչով հրաշալի ու փառահեղ է աշխարհը, և այդ միջոցին երբեք չմոռանաս թեյի գդալում եղած երկու կաթիլ յուղը:
Չի կարելի խոստանալ այն, ինչը քեզ չի պատկանում:
Երբեք մի հրաժարվիր քո երազներից:
Ամեն ինչ մի ամբողջություն է:
Գուցե Տերը անապատը հորինել է, որպեսզի մարդիկ հրճվեն ծառեր տեսնելիս:
Չարիքն այն չէ, ինչը մտնում է մարդկանց շուրթերից, այլ այն, ինչը դուրս է գալիս նրանցից:
Մի մտածիր այն մասին, ինչ ետևում է մնացել:
Լսիր սրտիդ: Նա գիտի աշխարհում ամեն ինչ:
Ամենամութ ժամը ամենապայծառ լուսաբացից առաջ է:
Սերն այն է, երբ քո ավազուտների վրայով թռչում է բազեն: Նրա համար դու կանաչ դաշտ ես: Նա երբեք չի վերադառնում առանց որսի: Նա ճանաչում է քո ժայռերը, քո ավազաթմբերը, քո սարերը, և դու մեծահոգի ես նրա նկատմամբ:
Երբ սիրում ես, կարող ես դառնալ ամեն ինչ:
Նա նորից զգաց քամու շունչը: Դա լևտային էր, որ գալիս էր Աֆրիկայից, բայց այս անգամ նա չէր բերում անապատի հոտը, չէր զգուշացնում մավրերի արշավանքի մասին: Դրա փոխարեն նա բերում էր Սանտյագոյին ծանոթ մի բույր, մի սոսափ, որը դանդաղ մոտեցավ ու վերջապես համբույրի տեսքով դիպավ նրա շուրթերին:
Աշխարհում կա մի լեզու, որը հասկանալի է բոլորին:
Օգտագործված աղբյուր
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/514505638587844
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել