Image resultOperativ.am-ը գրում է.

Սեուլի օդանավակայանում Ռուսաստանի 24 քաղաքացի է ձերբակալվել, ովքեր մեղադրվում են ներգաղթյալների մասին օրենքի խախտման մեջ: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով «РИА Новости» գործակալությանը:

Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ում դեպքի հետ կապված նշել են, որ ձերբակալված քաղաքացիներին կցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն, ինչպես նաև կպարզվեն ձերբակալման բոլոր հանգամանքները: 

Իսկ Հարավային Կորեայի իշխանությունները շարունակում են պնդել, որ ՌԴ 24 քաղաքացիները կոպիտ կերպով օրենք են խախտել, ինչն իրենից ենթադրում է ձերբակալություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել