(04.03 - 10.03.2013)

Խոյ. Մի խուսափեք ծանոթություններից, շփումներից, քանի որ ձեզ համար օգտակար շատ բան կարող եք լսել: Մասնագիտական բնագավառում համարձակորեն դիմեք շրջապատի մարդկանց: Շաբաթվա երկրորդ կեսը հագեցած կլինի ընտանեկան գործերով: Կանայք կարող են հաջող գնում կատարել, իսկ տղամարդկանց կհանդիմանեն կինն ու զոքանչը:

Ցուլ. Շաբաթը խոստանում է ֆինանսական առումով հաջող լինել: Գործարարները կարող են կնքել շահավետ պայմանագրեր, իսկ հաստիքով աշխատողները կպարգևատրվեն: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի հանդիպումներով, իսկ հանգստյան օրերին շատ կլինեն անկոչ հյուրերը:

Երկվորյակներ. Շաբաթվա սկզբին կհայտնվեք թե՛ ղեկավարության, թե՛ գործընկերների, թե՛ մրցակիցների ուշադրության կենտրոնում: Իսկ դա նշանակում է, որ ստիպված եք լինելու աշխատել, աշխատել... Շաբաթվա երկրորդ կեսն իր հետ կարող է բերել ֆինանսական անկայունություն:

Խեցգետին. Ձեր լավագույն շաբաթը չէ: Դուք ոչինչ չեք ցանկանա անել, բայց ստիպված կլինեք հաղթահարել ծուլությունը և վատ տրամադրությունը: Բայց արդեն հինգշաբթի կունենաք լավ ինքնազգացողություն ու տրամադրություն: Սկսեք իրականացնել ձեր մտահղացումները, բայց մի մոռացեք նաև սիրո մասին:

Առյուծ. Եթե արդեն կայացած մասնագետ եք, կարող եք ստանալ հետաքրքիր առաջարկներ: Եթե երիտասարդ եք և որևէ տեղ սովորում եք, ապա ձեր ընկերները գայթակղիչ առաջարկներով ձեզ ամեն կերպ կփորձեն շեղել ուսումից: Եթե նույնիսկ տնային տնտեսուհի կամ կենսաթոշակառու եք, ձեր ձանձրալի օրերը կփոխարինվեն հետաքրքիր իրադարձություններով:

Կույս. Շաբաթվա սկզբին խուսափեք պետի հետ շփվելուց: Հնարավոր է, որ ձեր մրցակիցները փորձեն խափանել ձեր գործարքներից մեկը: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատավայրում հարաբերությունները կկարգավորվեն:

Կշեռք. Ճակատագիրը ձեզ հնարավորություն կտա ավելի բարձր պաշտոն զբաղեցնել, բայց դրա համար պետք է շատ աշխատեք: Որքան ակտիվ ու նախաձեռնող լինեք այդ օրերին, այնքան ապագան հեռանկարային կլինի: Նոր աշխատանք փնտրողների համար էլ շաբաթը հաջող կլինի:

Կարիճ. Եթե որևէ մեկին ժամանակին օգնել եք, կարող եք սպասել պատասխան քայլին: Ընդհանրապես շաբաթվա առաջին կեսն այնքան էլ հաջող չի լինի շփումների համար, ուստի խուսափեք ծանոթություններից: Պահպանեք առողջությունը: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի թե՛ բիզնեսի, թե՛ զվարճանքների համար:

Աղեղնավոր. Ձեր հարազատները ձեզ կմեղադրեն անուշադրության մեջ և ձեզնից անհնարինը կպահանջեն, կսահմանափակեն ձեր ազատությունները: Գործարարներին գործընկերները կփորձեն իրենցից կախման մեջ պահել: Շաբաթվա երկրորդ կեսին պահպանեք առողջությունը և որևէ մեկին պարտք մի տվեք:

Այծեղջյուր. Կանայք կարող են հաջողությամբ զբաղվել իրենց արտաքինով, ընդ որում, դրանից քսակի պարունակությունը չի պակասի: Տղամարդիկ թող զբաղվեն իրենց հիվանդության բուժմամբ, բայց խուսափեն լուրջ վիրահատական միջամտություններից: Շաբաթվա երկրորդ կեսին չեն բացառվում ընտանեկան և աշխատանքային վեճերը:

Ջրհոս. Շաբաթվա առաջին կեսին որևէ մանրուքի պատճառով կարող եք բաժանվել սիրելիից և վիճել ընկերների հետ: Եղեք համբերատար, ներողամիտ: Շաբաթվա երկրորդ կեսը լի կլինի աշխատանքային ձանձրալի հոգսերով:

Ձկներ. Շաբաթվա առաջին կեսին ձեզ կանհանգստացնեն միայն ծնողների հետ փոխհարաբերությունները, ուստի ձգտեք չբարդացնել առանց այդ էլ բարդ իրադրությունը: Բայց արդեն հինգշաբթի ամեն ինչ կփոխվի: Եթե աշխատավայրում կամ տանը շատ ծանրաբեռնված եք, երեկոյան հանգստանալու և զվարճանալու հնարավորություն կստանաք:

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել