Armlur.am-ը գրում է.Ընթացիկ տարվա սեպտեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել մայրաքաղաք Երեւանում, որը մինչ օրս, կարծես, լիովին բացահայտված չէ. ինչպես է իրականում տեղի ունեցել դեպքը, եւ ովքեր են մասնակիցները: Այս հարցերի լիարժեք պատասխանը գտնելու համար նախաքննությունը դեռ շարունակվում է: Նախ՝ պաշտոնապես Նշված օրը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի մասում ստացած վնասվածքներից իրենց մոտ տեղափոխված երիտասարդը, վիրահատարանում գիտակցության չգալով, մահացել է: Խոսքը Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքի 29-ամյա բնակիչ Վահե Գեւորգյանի մասին է, ում, ըստ դեռեւս չպարզված տեղեկությունների, բժշկական կենտրոն են տեղափոխել նրա ընկերները` թողնելով ԲԿ-ի մուտքի մոտ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ սպանությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է քաղաքացի Ա. Հայրապետյանը եւ հարցաքննվել: Նա ցանկապատված տարածքի բետոնե սալիկների տակից ներկայացրել է ամերիկյան արտադրության «Gennings Firearms» տեսակի ատրճանակ, որն առգրավվել է: Նախաքննությունը շարունակվում է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ձերբակալվածը Ավան վարչական շրջանի բնակիչ Արտակ Հայրապետյանն է, ով այս գործով մեկ այլ ձերբակալված՝ 45-ամյա Նորայր Ղազարյանի` Յոնջլախցի Նորոյի ազգականն է: Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն` միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել Նորայր Ղազարյանը, որի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Վ. Գեւորգյանի սպանության եւ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու հատկանիշներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/628891/
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/628891/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



