Tert.am-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղադրյալ Վալերի Պերմյակովի բողոքի քննությունը: Դատարանն իր որոշումը կհրապարակի դեկտեմբերի 19-ին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վալերի Պերմյակովի շահերի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը. «Այսօրվա դատական նիստը կարճ տևեց, կողմերը միջնորդություններ չունեին ներկայացնելու, և դատական նիստն ավարտվեց: Դատարանը մեկնեց խորհրդակցական սենյակ»:
 Պաշտպանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 19-ին, ժամը 10-ին: Այդ օրն էլ կհրապարակվի Պերմյակովի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում գործը քննվում է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Արամազդ Կիվիրյանի, և Արայիկ Զալյանի բողոքների հիման վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել