Armtimes.com-ը գրում է.
Ադրբեջանում որոշել են Արցախ այցելելու համար քրեական պատասխանատվության ենթարկել ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: «Ադրբեջանի դիմումի հիման վրա քիչ առաջ ոստիկաններն ինձ ձերբակալեն են Մինսկում: Ես Մինսկի Պերվոմայսկի շրջանի ոստիկանության բաժանմունքում եմ»,- երեկ երեկոյան Facebook-ի իր էջում գրել է Լապշինը:
Արդեն այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում Բելառուսից նրան Ադրբեջանին արտահանձնելու ուղղությամբ: Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից նաեւ պարզ է դառնում, որ նրան ձերբակալել են ոչ միայն Արցախ այցելելու, այլեւ հայկական երկրորդ պետության անկախությանը սատարելու համար:
Նյութի աղբյուր՝ http://www.armtimes.com/hy/article/99556
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



