Aysor.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրեն դուր է եկել ճապոնական ալկոհոլային սակե խմիչքը, նա հավելել է, որ այն օգտագործելիս պետք է չափավոր լինել, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Տաք աղբյուրների առումով ինձ հաջողվել է առնչվել միայն մեկ տաք աղբյուրի՝ դա տեղական արտադրության սակեն է: Կոչվում է նաև «Արևելյան գեղեցկուհի» »,- ասել է Պուտինը:
Նա այսպես է պատասխանել հարցին, թե արդյոք իրեն դուր է եկել ճապոնական հյուրընկալությունը և հաջողվել է արդյոք առնչվել ջերմային աղբյուրներին, որոնցով հայտնի է Նագատոն, որտեղ նախօրեին Պուտինն ու Աբեն շփվել են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



