Արմեն Վիրաբյանի տեսաուղերձը Գերմանիայից ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց հարցերի պատասխաններ։ Նա իր տեսաուղերձում նշում է, որ գտնվում է Գերմանիայում, այլ ոչ թե Բաքվում, ու այն տեղեկատվությունը, թե իբր նա գտնվում է Ադրբեջանում, հերյուրանք է։ Սակայն նշեց նաև, որ իր կողմից «մարդասիրական, խաղարար գործունեություն ծավալելու մտադրությամբ ամեն դեպքում դիտարկել է Բաքվում գտնվող ագությամբ հայ Վահան Մարտիրոսյանի կողմից իրականացվող պլատֆորմին անդամակցելու հարցը։ Սրանից պարզ երևում է, որ երտասարդը ամեն դեպքում մտադիր է եղել ինչ-որ ձևաչափով համագործակցելու Բաքվի իշխանությունների հետ, սակայն ինչ-որ հարցում համաձայնության չեն եկել, ու նա հետ է կանգնել իր մտքից։ Այդ մտքից հետ կանգնելուն նրան օժանդակել է իբր թե տվյալ պլատֆորմի այն կետը, որտեղ նշվում է Ադրբեջանին տարածքներ հանձնելու հանգամանքը։ Երիտասարդին սա կաշկանդել է, ու վերջինս հրաժարվել է հայրենադավան մտքից։ Դե ինչ, մի կողմից լավ է, որ գոնե ինչ-որ գործոնների պարագայում Վիրաբյանը չի հայտնվել Ադրբեջանում, սակայն մյուս կողմից այն, որ նա մտադրություն ունեցել է, ու նրա անունը արդեն իսկ կապվում է այսպիսի հաղորդագրությունների հետ, պետք է լուրջ ազդակ հանդիսանա հանրությանը, իշխանություններին ու առհասարակ բոլորիս։ Փաստ է, որ սա առաջին դեպքը չէ, ու որ ավելի ցավալի է, կարծես թե սկսում է կրել շարունակական բնույթ։ Արդյունքում պարզվեց, որ Արմեն Վիրաբյանը չհաջողեց նույնիսկ բարեհաջող կերպով Բաքու փախչել։ Խեղճ երիտասարդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: