Life.panorama.am-ը գրում է.Երգչուհի Ռուզաննա Անդրեասայնը Life.panorama.am-ին պատմել է, որ այս Ամանորն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ տոնական տրամադրությունն ամբողջությամբ ընկալում է նաեւ փոքրիկը.
«Նախորդ տարի աղջիկս` Նատալին, ընդամենը 1.5 ամսական էր ու բնականաբար չէր ընկալում տոների հետաքրքրությունները, իսկ այս տարի արդեն ուրիշ է` ամանորյա զարդարանքները, լույսերն ու աքսեսուարները անմիջապես շեղում են աղջկաս ուշադրությունը, իր անուշիկ ժպիտով նայում, զմայլվում ու ցանկանում է շոշափել դրանք»,- պատմեց երգչուհին ու շարունակեց.
«Մեր տանն արդեն տեղադրել ենք տոնական եղեւնին ու ամանորյա այլ զարդարանքները, ասեմ, որ Նատալին հասցրել է մեկ անգամ տոնածառը շրջելու փորձ անել: Նրան շատ է հետաքրքիրում այս ամենը, ամեն անգամ քնից արթնանալիս անմիջապես վազում է դեպի տոնածառը ու ուրախությամբ նայում լույսերին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



