Անդրադառնալով «Սասնա Ծռեր» զինված գործողության հանգուցալուծմանը՝ նախագահն արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներին ասել է, թե իր իշխանությունը ոչ միայն խոսքով, այլ գործով երբեք բռնության կողմնակից չի եղել․ – «Այնքան մեղմություն, որ իմ խոսքերում է մշտապես պարունակվում, դժվար թե գտնեք մեկ այլ երկիր, գոնե մեր տարածաշրջանում: Բացի դրանից, մենք կոնկրետ փաստերի հետ ենք առնչվել, բայց գոնե 2008 թվականից հետո մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի բռնությունը որպես գործիք չօգտագործենք: Հուլիսյան դեպքերի ժամանակ, իսկ դա, իմ պատկերացմամբ, մի առիթ էր, որտեղ իշխանությունը կարող էր ցույց տալ իր ուժը, և որևէ միջազգային կառույց կամ որևէ այլ պետություն կշտամբանքի որևէ խոսք էլ չէր կարող ասել: Բայց մենք, մեծ ռիսկի դիմելով, գնացինք քայլերի, որ ի վերջո շատ փոքր արյուն եղավ»: Եվ սա, ըստ Սերժ Սարգսյանի, արվել է ոչ թե ծափահարությունների արժանանալու, այլ օրինակ ցույց տալու համար, «թե ինչպես կարելի է․․․ վարվել մարդկանց հետ, ովքեր զենքում ուզում են փոխել իշխանություն, զենքով գալ իշխանության»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/12/15/837880/
© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2016/12/15/837880/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել