ՏՏ-ի համար քանդվում է հարկային պատը
Հայաստանի տնտեսության կարևորագույն և վերջին տարիներին ստաբիլ աճ գրանցող ճյուղերից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է:
Միջազգային շուկայում հայկական արտադրանքը տևական ժամանակ է, ինչ ամրացնում է իր դիրքերը և դառնում թոփ ընկերությունների համար հետաքրքիր և պահանջված:
Աճի ձևավորման նպատակով իրականացվող գործընթացներից մեկը սկսնակ ՏՏ ընկերություններին տրամադրվող աջակցությունն է: Գործադիր մարմնի կողմից հավանության է արժանացել ՏՏ նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ նախագիծը:
Հաստատված նախագծով առաջարկվում է օրենքով տրամադրվող հարկային արտոնությունների ժամկետը սահմանել 5 տարի: Նախագիծը վերաբերում է նաև արդեն իսկ հավաստագրված ընկերություններն:
Այս փոփոխության միջոցով ակնկալվում է խթանել նոր աշխատատեղերի ստեղծումը և նպաստել ոլորտի ընդհանուր զարգացմանը: Հնարավորություն տալով ՏՏ նորաստեղծ ընկերություններին ունենալու «մանկություն»՝ ապագայում կարելի է ակնկալել ոչ միայն արտոնություններից օգտվող կազմակերպությունների առաջընթաց, այլ նաև օտարերկրյա ներդրողների կողմից մեծ հետաքրքրություն: