Եվրախորհրդարանը հաստատել է Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի չեղարկման մեխանիզմը, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն։
Նշվում է, որ վիզայի ռեժիմի չեղարկման մեխանիզմին կողմ է քվեարկել 485 պատգամավոր, դեմ՝ 132-ը, ձեռնպահ է մնացել 29 խորհրդարանական։
Վիզայի ռեժիմի չեղարկման մեխանիզմն առաջին հերթին վերաբերում է Ուկրաինային, Վրաստանին և Կոսովոյին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը պայմանավորել են Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկելու շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել