Life.tert.am-ը գրում է.
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ընտանիքի մասին խոսակցությունները չեն դադարում։ 2016 թվականը նրա համար այդքան էլ հաջող չէր՝ սկզբում Փարիզի կողոպուտը, հետո ամուսնու հոսպիտալացումը, ապահարզանի մասին շշուկները և այլն․․․
 spletnik.ru-ն գրում է, որ Նոր տարին Քիմը որոշել է Instagram-ի նոր օգտահաշվով սկսել։ Նրա նոր էջը @kimoji է կոչվում։ spletnik.ru-ն գրում է, որ անցյալ տարի Քիմը էմոջիների հավաքածու է ստեղծել, որից էլ հենց ծնվել է նոր էջի անվանումը։
 Այժմ օգտահաշիվը հետևորդներ գրավելու փուլում է։ Սակայն, այս էջում չկան էմոջիներ, այլ բոլոր լուսանկարներում Քիմի մարմնի տարբեր հատվածներն են պատկերված:
Фото из Instagram @kimoji

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել