Կառավարության նիստում տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց որոշում 2 բյուրոների միավորման մասին: Միավորվում են նախարարության ծրագրերի իրականացման և Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման բյուրոները: Հաստիքային աշխատատեղերը կկրճատվեն 46-ից մինչև 37, իսկ արտահաստիքային 19 միավորից կմնա 6-ը: Արդյունքում` ծախսերը կկրճատվեն 107 մլն դրամով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: