Orer.am-ը գրում է.
Դեկտեմբերի 14-ին Պեկին-Մոսկվա (Շերեմետևո) ՍՈՒ-201 չվերթի ինքնաթիռի օդ բարձրանալուց մեկ ժամ անց օդանավում հայտարարվել է ինքնազգացողությունը վատացած չինուհի ուղևորի մասին։ Կանչին արձագանքել են օդանավում գտնվող 3 հայ բժշկուհիները՝ Քրիստինե Ավագյանը, Սոնա Երիցյանը և Սոնա Մանասերյանը, ովքեր վերադառնում էին Հայաստան՝ Չինաստանում ժողովրդական բժշկության դասընթացներին մասնակցելուց հետո։
Ուղևորուհու վիճակը, իսկապես, ծանր է եղել՝ զարկերակը հազիվ է շոշափվել։ Բժշկուհիները գործի են դրել չինական ժողովրդական բժշկության հնարավորությունները և օդանավում եղած սահմանափակ դեղորայքային միջոցները, փրկել հիվանդի կյանքը՝ ինքնազգացողությունը հասցնելով բավարար վիճակի, դրանով իսկ բացառելով օդանավի հարկադիր վայրէջքը մոտակա օդանավակայաններից մեկում, ինչին նախապատրաստվում էր օդանավի անձնակազմը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել