1483673038Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Նագատոյում անցկացված բանակցությունների արդյունքում պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների միջև երկխոսությունը. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կողմերը քննարկել են համաշխարհային քաղաքականության կարևոր հարցեր: Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը և Ճապոնիան ընդունել են, որ անհրաժեշտ է վերականգնել սառեցված ռազմական շփումները:

ՌԴ-ի և Ճապոնիայի ղեկավարները քննարկել են նաև Սիրիայում և Ուկրաինայում հակամարտությունների լուծման ուղիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել