Lurer.com-ը գրում է.

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում ուժերը չափեց «Քրիսթալ Փելեսի» հետ:

Դիմակայությունն ավարտվեց հյուրերի հաղթանակով 2:1 հաշվով:

Պոլ Պոգբան առաջին խաղակեսի ավարտին բացեց հանդիպման հաշիվը, իսկ Մակարտուրը 66-րդ րոպեին խփեց պատասխան գոլը:

88-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը Պոգբայի փոխանցումից հետո խփեց մանչեսթերցիների հաղթական գոլը:

Այս խաղից հետո Մոուրինյուի թիմը 27 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ունի և հայտավորված չէր խաղին:

Кристал Пэлас - Манчестер Юнайтед 1:2. Обзор матча. АПЛ 2016/2017. от GOALTIME - ФУТБОЛЬНЫЕ ОБЗОРЫ на Rutube.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել