ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
 Փակ են Բավրայի անցակետը, Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-Զանգեր, Թալին-Մաստարա, Ծիլքար-Սպիտակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:
 Դժվարանցանելի են Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ջաջուռ-Լուսաղբյուր, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Մաստարա-Լանջիկ, Ալագյազ-Ծիլքար, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների, Կոտայքի մարզի գրեթե բոլոր ավտոճանապարհները:
Սարավան-«Զանգեր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններին, Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում բուք է:
Սարավան-«Զանգեր», Գորիս-Կապան ավտոճանապարհներին և Չայնիի ոլորաններին առկա է մառախուղ:
 Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել