Panorama.am-ը գրում է.
Բրիտանական Քեմբրիջի դատարանը հետաձգել է Խորհրդային միությունից վտարված Վլադիմիր Բուկովսկու վերաբերյալ քրեական գործով դատավարությունը և այն կշարունակվի հունվարին: Վկայակոչելով «BBC»-ին այդ մասին տեղեկացնում է «Interfax»-ը:
Բուկովսկին նախօրեին հոսպիտալացվել էր՝ թոքաբորբ ախտորոշմամբ, իսկ դեկտեմբերի 14-ին Քեմբրիջի դատավոր Հարեթ Հոքսվորթը որոշել է լուծարել երդվյալ ատենակալների կոլեգիան և հետաձգել լսումները մինչև հունվար:
«BBC»-ն փոխանցում է, որ Բուկովսկուն, որը դեկտեմբերի 30-ին կդառնա 74 տարեկան, դատարան են տեղափոխել հաշմանդամի սայլակով: Նախորդ տարի աքսորյալը ծանր վիրահատության էր ենթարկվել:
Նա, ըստ աղբյուրի, մեղադրվում է մանկական անվայել լուսանկարներ պատրաստելու ու դրանք պահելու համար: Ըստ քրեական գործի նյութերի, նա իսկապես ինտերնետից իր համակարգչի մեջ է ներբեռնել մանկական լուսանկարներ, բայց դա արել է հետազոտական նպատակներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: