640_ZZZ_100716_duterte_butuan_2016_10_07_17_38_21Araratnews.am-ը գրում է.

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ անձամբ է սպանել կասկածյալներին, երբ ինքը Դավաո քաղաքի քաղաքապետն էր. հաղորդում է RT-ն:

Այդ մասին Դուտերտեն ասել է թմրամոլների դեմ պայքարում ոստիկանության կողմից կասկածյալների սպանության վերաբերյալ խոսելիս:

«Դավաոյում ես անձնամբ եմ սպանել կասկածյալներին: Ես պարզապես այդկերպ ցույց են տվել ոստիկաններին, որ նրանք էլ կարող են նույնն անել»,- ասել է Դուտերտեն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դուտերտեի՝ թմրամոլների դեմ պայքարի հետևանքով սպանվել է ավելի քան 3,6 հազար ֆիլիպինցի, որոնցից 1377-ը` ոստիկանության գործողությունների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել