Armenpress-ը գրում է.Հայաստանի և Ավստրալիայի Միության կառավարությունների միջև ստորագրվելու է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի օրակարգում: Նախագծով սահմանված են Հայաստանի և Ավստրալիայի միջև ներդրٳմային գործունեության ընդհանուր սկզբունքները:
Նախագիծը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն:
Նախագիծը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, սեփականազրկման կամ օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան փոխհատուցումների, պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ: Առանձին հոդվածներով սահմանված են նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու, տևողության և դադարեցման պայմանները, ինչպես նաև գործողության շրջանակները:
Նյութի աղբյուր՝ http://armenpress.am/arm/news/871697/hayastani-ev-avstraliayi-mijev-storagrvelu-e-nerdrumneri.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



