Lragir.am-ը գրում է. 
Հարկային արտոնությունների փաթեթով նախատեսվում է երկարաձգել հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետը` 2017 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:
 Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ այդ ժամանակահատվածում կառավարությունը, հնարավոր է, առանձին կատեգորիաների համար նախատեսի ավելի վաղ ժամկետներ, ինչի հնարավորությունն օրենքն ընձեռում է:
 «Մենք, իհարկե, կարևորում ենք նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը, քանի որ մեր առաջիկա բարեփոխումները կապված են նաև առցանց եղանակով տեղեկատվության ստանալու հանգամանքի հետ: Այս փոփոխությունը թույլ կտա ընթացիկ հսկողության գործիքակազմը փոխարինել էլեկտրոնայինով», ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել