Իրականում սպորտում հիշարժան պահեր շատ չեն լինում: Բայց երբ լինում են, մնում են սպորտի պատմության մեջ ու հիշվում: Ու բնավ էլ պարտադիր չէ, որ սպորտային հիշարժան դրվագը հաղթանակը լինի: Այն կարող է ուղղակի մի այնպիսի բան լինել, որը իսկապես շատ բան է նշանակում սպորտային հանրության համար: Ինչևէ, մենք այստեղ կքննարկենք ամենահիշարժան տասը սպորտային պահերը:
10. Սթիվ Ռեդգրավը վաստակում է հինգերրորդ ոսկե մեդալը 2000թ.-ին:
Երբ 2000 թվականին Ռեդգրավը վաստակեց հինգերորդ ոսկե մեդալը թիավարման սպորտում, նա մտավ լեգենդների ցուցակի մեջ: Շատերը հումորով ասում էին, որ պետք է կրակել նրան, եթե նա ևս մեկ անգամ մոտենա թիավարվող նավակին, և չնայած բոլոր «սպառնալիքներին»՝ նա կարողացավ 38 տարեկան հասակում ևս մեկ անգամ ոսկե մեդալի արժանանալ Սիդնեյում: Նա կարողացավ հաղթել իր մրցակցից ընդամենը 0.38 վայրկյանի տարբերությամբ:
9. Լանս Արմստրոնգին հաջողվում է հաղթել Ֆրանսիական հեծանվամրցաշարը 1999թ.-ին:
Չնայած նրա շանսերը շատ մեծ չէին, բայց Արմստրոնգին հաջողվում է հաղթել Հեչանվամրցաշարը: Նրա հաղթանակը հիշարժան է նրանով, որ Լանսը տառապել է քաղցկեղով և հաղթել է մրցարշավը այն բանից հետո, երբ կարողացել է պայքարել և հաղթել անբուժելի և սարսափելի հիվանդությունը: Նա հաղթել է՝ թողնելով մոտակա մրցակցին ավելի քան 7 րոպե հետևում: Նա մասնակցել է ևս 6 այլ մրցարշարերի և լքել է պրոֆեսիոնալ սպորտը միայն 2005թ.-ին: Չնայած նրան մեղադրում են արհեստական խթանիչներ օգտագործելու մեջ, բայց և այնպես նրա անունը իսկապես կմնա լեգենդների անունների կողքին:
8. Ջես Օուներսին հաջողվում է արժանանալ 4 ոսկե մեդալի 1936թ.-ին:
Ոսկե մեդալ տանելը շատ դժվար գործ է, բայց պատկերացրեք՝ նրան հաջողվեց անել դա 4 անգամ 1936թ.-ին: Նա հաղթեց մեծ թռիչքի 4 x 100մ էստաֆետան և 100 և 200 մետրանոց էստաֆետաները: Իհարկե, շատերը ասում են՝ ժամանակի զայտգայստի համահունչ՝ Օուներսին շատ ոգևորել էր Հիտլերի իդեալոգիան, և նա այնքան ուրախ էր Օուներսի հաղթանակը տեսնելիս, ինչքան որ հենց ինքը՝ Օուներսն էր:
7. Մուհամեդ Ալին ընդդեմ Ֆորմենի՝ 1974թ.-ին:
Ալին համարվում է բոլոր ժամանակների բոքսի լավագույն մարզիկներից մեկը: Երբ նա 32 տարեկան էր, արդեն պատրաստ էր խլելու ծանրքաշային բոքսի չեմպիոնի տիտղոսը Ջորջ Ֆորմանից: Երևի քչերն են հիշում, որ Ֆորմանը անպարտելի է եղել 40 մենամարտում և միայն երեքում է հաջողվել նրան հաղթել: Պարզ է, որ բոլորին թվում էր, որ Ալին շատ քիչ շանսեր ունի Ֆորմանին հաղթելու, բայց նա տապալեց նրան 8-րդ ռաունդում: Քչերն էին այդպիսի վերջաբան կանխատեսում այդ մենամարտից առաջ, և հենց այդ պատճառով էլ, այս պահը մնացել է որպես հիշարժան սպորտային դրվագ:
6. Սառցե հրաշքը: 1980թ.:
80-ականներին Սովետական միության հոկեյի թիմը ուղղակի անպարտելի էր: Նրանք մի քանի տարի տանում էին բոլոր հոկեյի առաջնությունները, և որևէ թիմ չէր կարողանում նունիսկ նրանց արժանի մրցակիցը դառնալ: Բայց 1980թ.-ի Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի հոկեյի թիմին հաջողվեց մրցել և հաղթել սովետական թիմին: «Հրաշքն» այն էր, որ ամերիկյան թիմը կազմված էր ավելի երիտասարդ և անփորձ մարզիկներից՝ համեմատած սովետական թիմի հետ: Երբ խաղի ավարտին հաշված վայրկյաններ էին մնացել, հաղորդավարներց մեկը ասաց՝ «Դուք հավատում եք հրաշքների», որովհետև ամերիկյան թիմը հաղթեց այդ հանդիպումը:
5. Մարկ Սվիտզին հաջողվում է տանել 7 ոսկե մեդալ 1972թ.-ին:
1972թ.-ին Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ Սվիտզը նվաճեց 7 օլիմիպիական ոսկե մեդալ որպես լողորդ: Այս ռեկորդը կարողացավ գերազանցել միայն Մայքլ Ֆելպսը 2008թ.-ին տեղի ունեցած օլիմպիական խաղերում: Չնայած որ Մարկը իսկապես հոգնել էր 13 մրցարշավի մասնակցելուց, բայց միևնույնն է, նա շարունակում էր հաղթել ու հաղթել: Նա նաև հաղթել է այլ մրցարշավներում և եղել է նաև ռեկորդակիր: Մինչ այսօր նա լեգենդ է թե՛ լողի և թե՛ օլիմպիական խաղերի հանրության համար:
4. «Լիվերպուլը» հաղթում է Եվրոպայի գացաթը հինգերորդ անգամ 2005թ.-ին:
Շատերը կհամաձայնեն, որ որևէ եվրոպական ֆուտբոլային մրցաշրջան այդքան լավը չի եղել, ինչպիսին էր 2005թ.-ինը, երբ առաջին խաղակեսը ավարտվեց, և «Լիվերպուլը» տարվում էր 0-3 հաշվով: Թվում էր, թե էլ ոչինչ չի փրկի խաղը, բայց Ստիվեն Գարարդը՝ թիմի ավագը, որոշեց համախմբել իր թիմը և փոխել խաղի ընթացքը: Երկրորդ խաղակեսի առաջին 6 րոպեների ընթացքում «Լիվերպուլը» կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ խփելով 3 գոլ և այնուհետև խաղն առաջ տարավ 11 մետրանոց հարվածներով: Այս հանդիպումը համարվում է ֆուտբոլի «խաղը փրկելու» ամենամեծ դրվագներից մեկը:
3. Ռոջեր Բանիստերը կարողանում է մեկ մղոն հեռավորությունը վազել 4 րոպեում 1954թ.-ին:
Երբ Բանիստերը կարողացավ վազել մեկ մղոնը 4 րոպեում, քչերն էին այդ ժամանակ հավատում, որ կարելի է դա անել: Մինչ այդ շատ մարզիկներ, մարզիչներ և նույնիսկ գիտնականներ կարծում էին, որ դա անհնար է: Բայց նա որոշեց, որ կանի դա և նվիրեց իր մարզումներին օրական 4 ժամ և կարողացավ 1954թ.-ի մայիսի 6-ին հասնել ռեկորդի և վազել մեկ մղոնը 3 րոպե և 59,4 վարկյանի ընթացքում:
2. Ջոն Մկենրոյը ընդդեմ Բորն Բորգի 1980թ.-ի Վինբլենդոնյան ֆինալը:
Թենիսի պատմության մեջ քիչ են եղել դեպքեր, երբ երկու մրցակիցներից մեկը կարողանա իսկապես փոխել խաղի ընթացքը: Այդ տարի բոլորը կարծում էին, որ Վինբելդոնում կայացող Մկենրոյի և Բորգի միջև խաղը կտանի հենց Մկենրոյը, սակայն տեղի ունեցավ հակառակը, և Բորգը կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Սա թենիսի պատմության մեջ ամենահիասթափեցնող և մեծ պահերից մեկն է եղել:
1. 1992թ.-ին Դերեկ Ռեդմոնդը վերջացնում է մրցարշավը և հազիվ հասնում ֆինիշի գծին:
Ռեդմոնդը Բրիտանիայից էր, և շատ խոստումնալից վազքի մարզիկի կարիերա էր սպասում նրան: Իրականում շատերը կարծում էին որ նա կհաղթի 1992թ.-ին տեղի ունեցող Բարսելոնայի վազքի 400 մետրանոց մրցույթը: Եվ չնայած սպասումներին՝ մրցույթի ընթացքում կես ճանապարհին Ռեդմոնդը ուժեղ վնասում է ծնկատակի ջիլը ու բնականաբար վայր ընկնում: Չնայած ուժեղ ցավին՝ նա փորձում է ինչ գնով էլ լինի հասնել ֆինիշի գծին: Նրա հայրը հանդիսատեսի աթոռներից գալիս և օգնում է նրան, և Ռեդմոնը մի կերպ կարողանում է հասնել ֆինիշի գծին: Նա իհարկե արտասվելիս է լինում, և 65,000 հանդիսատես տեսնում է այդ հուզիչ տեսարանը: Իհարկե, սա հաղթանակ չէ, բայց շատ մեծ տեղ է գրավում սպորտի բնագավառում, հատկապես երբ երևույթը դիտում ես սպորտի էմոցիոնալ տեսանկյունից: