168.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանության է արժանացրել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության միջազգային-իրավական հարցերով բանաձևը։

Նոր բանաձևը կոչ է անում պետություններին տեղեկատվություն փոխանակել օտարերկրացի ահաբեկիչ-զինյալների և ահաբեկչական կազմակերպությունների մասին, այդ թվում՝ կենսաչափական տվյալներ, հայտնում է ՄԱԿ-ի մամուլի կենտրոնը։

«ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում պետություններին դիտարկել, որտեղ հնարավոր է, հետախուզական տվյալների գաղտնիության աստիճանի նվազեցման հնարավորությունը ծառայողական օգտագործման համար այն սպառնալիքի մասին, որը ներկայացնում են օտարերկրացի ահաբեկիչ-զինյալները»,- ասվում է բանաձևում։

Բացի այդ՝ նոր բանաձևի կետերից մեկը կոչ է պարունակում՝ ուղղված բոլոր պետություններին, որ հասնեն այն բանին, որ ահաբեկչությունների կատարողներն ու կազմակերպիչները չչարաշահեն փախստականի կարգավիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել