Operativ.am-ը գրում է.
Թուրքիայի հարավ-արևելքում` Դիարբեքիր ավիաբազայի շրջանում, վթարի է ենթարկվել «F-16» ռազմական կործանիչ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի գլխավոր շտաբի տարածած հայտարարությանը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Թուրքիայի ՌՕՈւ «F-16» կործանիչը դեկտեմբերի 12-ին` ժամը 19։30-ին, ուսումնական թռիչքից հետո վայրէջքի պատրաստվելիս՝ անհայտ պատճառներով վթարի է ենթարկվել։ Օդաչուն կատապուլտի միջոցով փրկվել է։ Սկսվել է միջադեպի պատճառների հետաքննություն»:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=204793&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



