Panorama.am-ը գրում է.
«Արարատի» նախկին կիսապաշտպան Ռենատո դե Մորայեսը, ով թիմի կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած լեգիոներն է (92 խաղ), ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ մարզչական արտոնագիր է ստացել, ինչպես նաև հիշել է Երևանում անցկացրած տարիները:
2003-2008 թթ. «Արարատի» կազմում հանդես եկած, մի քանի տպավորիչ մրցաշրջաններ անցկացրած 36-ամյա բրազիլացին ավարտել է կարիերան և ներկայումս հայրենիքում զբաղվում է մարզչական գործունեությամբ:
«Վերջերս ավարտեցի 4-ամյա ուսումը և մարզչական արտոնագիր ստացա: Ներկայումս գլխավորում եմ իմ հայրենի քաղաքի պատանեկան թիմերից մեկը: Ապագայում ցանկանում եմ նաև պրոֆեսիոնալ թիմեր մարզել»,- ասել է Ռենատոն:
2009-ին «Արարատից» հեռանալուց հետո Ռենատոն երկու մրցաշրջան անցկացրել է սլովենական «Ռուդարի» կազմում, իսկ 2011-ին վերադարձել Հայաստան` համալրելով «Ուլիսի» կազմը: Տարիներ են անցել, բայց «Արարատում» շարունակում են հիշել նրան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ