168.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժեի կողմից Հալեպի լիակատար գրավումը զուտ ժամանակի հարց է: Այս մասին գրում է բրիտանական The Independent-­ը` հղում կատարելով դիտորդական խմբի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանին: Նրա խոսքով` ապստամբներն արդեն հետ են քաշվում Հալեպի արևելքի այն վեց հիմնական թաղամասերից, որտեղ իրենք կենտրոնացրել էին իրենց ուժերը:

Ավելի վաղ, Սիրիայի կառավարական զինված ուժերը հայտարարել էին, որ վերահսկում են քաղաքի 98 տոկոսը և գրավել են Հալեպի հիմնական արդյունաբերական Շեյխ Սայիդ թաղամասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել