Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թել Ավիվում Թուրքիայի դեսպան Քեմալ Օքեմն իր հավատարմագրերը հանձնել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին։
Իսրայելի նախագահն այդ կապակցությամբ հայտարարել է, որ այսօր պատմական օր է, և որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների արմատները գնում են մինչև հեռավոր անցյալ.
«Հուսով եմ, որ երկու երկրների կողմից դեսպանների նշանակումը նոր ճանապարհ կհարթի Թուրքիայի ու Իսրայելի հարաբերություններում»։
Ռիվլինը հանդիպման ժամանակ իր ցավակցություններն է հղել Թուրքիայի ժողովրդին՝ կապված Ստամբուլի ահաբեկչության հետ։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ նախորդ ամիս Իսրայելում մոլեգնող անտառային հրդեհները մարելու հարցում Թուրքիայի ցուցաբերած օգնության համար։
Ռիվլինը շնորհակալություն է հայտնել նաև Թուրքիայի այն խոստման համար, որն առնչվում է ՀԱՄԱՍ-ի զինյալների մոտ գտնվող իսրայելցի զինվորականների աճյունները վերադարձնելուն աջակցելուն։



