kreml3Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ–ը չի ուզում Սիրիայի հարցով իսկապես աշխատել Ռուսաստանի հետ, այնինչ այդ համագործակցությունը թույլ կտար խուսափել գրոհայինների հակահարձակումներից եւ Պալմիրան կորցնելուց։

Այս մասին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta–ն։

«Մենք նաեւ ցավում ենք, որ  մինչեւ հիմա չկա գործողությունների համակարգում եւ իրական համագործակցություն այլ պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ–ի հետ, որը չի ուզում փոխգործակցել»,– ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Պալմիրայի շուրջ  տիրող իրավիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել