Artsakhpress.am-ը գրում է.

Մենք ամեն օր տեսնում էինք, թե ինչքան լավն է Հենրիխ Մխիթարյանը, այժմ դա տեսավ ամբողջ աշխարհը, ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը՝ մեկնաբանելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի մրցելույթները նախորդ երկու հանդիպումներում։

«Մխիթարյանը ֆանտաստիկ գոլ խփեց Ուկրաինայում, հետո հրաշալի գոլ խփեց «Տոտենհեմին»։ Նա գերիշխում էր իր դիրքում, մենք երջանիկ ենք նրա համար։ Հենրիխը կարեւոր խաղացող է «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ Դրա համար էլ ակումբը գնել է նրան, այդ պատճառով էլ մարզիչը հետաքրքրված էր նրա ծառայություններով։ Նրանք գիտեին, թե ինչքան լավն է Մխիթարյանը, մենք դա տեսնում էինք ամեն օր մարզումներում, այժմ դա տեսավ ամբողջ աշխարհը։ Ես անհավանական ուրախ եմ Մխիթարյանի համար»,- NEWS.am Sport-ի փոխանցմամբ՝ Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ: Հայ ֆուտբոլիստն առաջին գոլը խփեց Անգլիայի Պրեմյեր լիգայում եւ «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում, իսկ 85-րդ րոպեին փոխարինվեց ոտնաթաթի վնասվածքի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել