Նոր տենդենց եմ նկատում մեր լրագրողների մոտ՝ գինովցած վիճակում գտնվող մարդ բռնացնել ու հարցազրույց վերցնել.... Սկզբից Ֆորշ..., հիմա Աշոտ Աղաբաբյան....., հաջորդը ո՞վ է... Հա, հասկանում եմ, որ սխալ են հենց հարցազրույց տվողները այդ վիճակում..., բայց ինչքանո՞վ ԱԶՆԻՎ է լրագրողների կողմից տենց պայմաններում հարցազրույց վերցնելը.... Մի՞թե նրանք երբեք գինովցած չեն եղել... Թե՞ էդ ԱԶՆԻՎ բառը - ԼՐԱԳՐՈՂ բառի կողքին դնելը - այսօրվա Հայաստանում անիմաստ է... Սիրելիներս, մի արեք տենց բան..., եթե իհարկե դա պատվեր չէ (իսկ ես համոզված եմ, որ ձեզանից շատերը ուղղակի ուզում են սենսացիա ստանալ) - դուք ուղղակի անհասկանալի եք ինձ համար... Հարգում եմ ձեր դժվար ու անշնորհակալ աշխատանքը, խնդրում եմ՝ դուք էլ հարգեք այն աշխատանքը, որը անում են մարդիկ, որոնց ծաղրելով փոձում եք ռեյտինգ ապահովել...
Հ.Գ. Հատուկ 2-րդ կամ 99-րդ անգամից հասկացողների համար կրկնում եմ - ԽՈՍՔՍ Ո՛Չ ՖՈՐՇԻ, Ո՛Չ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՉԷ. ՉԵՄ ՈՒԶՈՒՄ՝ ՍԱ ԴԱՌՆԱ ՏԵՆԴԵՆՑ!