Tert.am-ը գրում է.

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ծննդատանն այսօր նորածին է մահացել. Tert.am-ին բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ երեխան ծնվել է մահացած: Այլ մանրամասներ ԲԿ-ից հրաժարվեցին հայտնել: 


Tert.am-ի հետ զրույցում հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Վեներա Բարսեղյանը պնդեց, թե այսօր երեխայի մահ չի գրանցվել:

Իսկ երբ ասացինք, որ ընդունարանից հաստատվել է, որ երեխան մահացած է ծնվել, պատասխանեց. «Եթե մահացած է ծնվել, ինչի՞ մասին է խոսքը, ներարգանդային կյանքում է մահացել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել