Panorama.am-ը գրում է.

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ին` Կահիրեի (Եգիպտոս) Ս. Պետրոս և Ս. Պողոս եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության առիթով, որին զոհ են դարձել բազմաթիվ անմեղ մարդիկ:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության և Հայոց Եկեղեցու հոտի անունից խորին վշտակցություն է հայտնել Նորին Սրբությանը և Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հավատացյալներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել