Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակում նոր հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում։ Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը։

Թուրքական կողմի տվյալներով` ոչնչացվել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը պատկանող 138 թիրախ:

Միևնույն ժամանակ Թուրքիայի ավիացիան հարվածել է Իրաքի հյուսիսում տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերին՝ ի պատասխան Ստամբուլի ահաբեկչությունների։ Ինչպես նշվում է Թուրքիայի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ, ռմբակոծությունների ընթացքում ոչնչացվել է շտաբային ենթակառուցվածքը, ինչպես նաև կրակակետեր և թաքստոցներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել