Ստորև ներկայացնում ենք տարօրինակություններ, որոնք սովորաբար շատ կարճ ժամանակահատվածում էին միայն տարածված, բայց նույնիսկ կարճ ժամանակահատվածում կարողանում էին գրավել շատ մարդկանց ուշադրությունը: Հանրաճանաչ սովորությունը կարող է մի օր շատ արագ դառնալ ոչ այնքան էլ հանրաճանաչ: Որոշ սովորություններ ետ են վերադառնում տարբեր ձևերով, իսկ մյուսները ընդմիշտ հեռանում են մարդկանց կյանքից: Այս հոդվածում կներկայացնենք որոշ իրեր ու սովորություններ, որ ժամանակին շատ հայտնի են եղել:
10. Կախվող տաբատներ
Իհարկե, եթե դուք Բրեդ Փիթը լինեիք, այդ դեպքում թույլ տաբատ ունենալն այնքան էլ վատ գաղափար չէր լինի: Դժբախտաբար, ոչ բոլորն այդքան առնական տեսք ունեն: Թույլ տաբատները երկար ժամանակ է, ինչ նորաձևության մեջ են: Տաբատները, որպես կանոն, այնքան թույլ են, որ ներքնազգեստը երևում է: Որոշ մարդիկ գնում են ծայրահեղության, որոշները` ոչ: Մինչդեռ այս տարօրինակությունը դեռ տարածված է երիտասարդների շրջանում, այն համարվում է բոլոր ժամանակների նորաոճության վատագույն տենդենցներից մեկը:
9. Ծովային կապիկներ
1957 թվականին առաջին անգամ արտադրված ծովային կապիկները վաճառվում էին փաթեթներով: Շատ հնարավոր է, որ այլևս չհանդիպեք այս ծովային կապիկներից, այնուամենայնիվ դրանք համարվում են բոլոր ժամանակների ամենաանճաշակ տարօրինակություններից մեկը:
8. Վիրտուալ տնային կենդանիներ
Գրեթե բոլորն էլ հակված են վիրտուալ տնային կենդանի ունենալու գաղափարին: Միայն պատկերացրեք՝ դուք հոգ եք տանում ձեր տնային կենդանու մասին միայն սեղմելով կոճակը և տեսնում, թե ինչպես է մեծանում ձեր տնային կենդանին ձեր աչքի առաջ: Վիրտուալ կենդանիները շատ սիրված էին 90-ականներին և օգտագործվում էին տարբեր տարիքի մարդկանց կողմից: Ներկայումս դրանք այնքան էլ տարածված չեն, բայց ժամանակին բավականին հայտնի էին, և դեռ կան մարդիկ, ովքեր, հավատարիմ մնալով խաղին, դեռ օգտագործում են այն տնային կենդանի պահելու նպատակով:
7. Տրամադրության մատանիներ
Տրամադրության մատանիները շատ տարածված էին 70-ականներին: Դրանք լցված են հեղուկ բյուրեղներով: Այս բյուրեղները «հասկանում են» ձեր մարմնի ջերմաստիճանը և ի վերջո ներկայացնում ձեզ, թե ինչ տրամադրություն ունեք (կարծես թե դուք տեղյակ չեք): Կապույտ գույնը սովորաբար ներկայացնում է ձեր տխուր տրամադրությունը, սևը` ձեր նյարդային վիճակը, և կան բազմաթիվ այլ գույներ, որ ներկայացնում են տարբեր հոգեվիճակներ: Դրանք նորից հայտնվել են աշխարհի տարբեր խանութներում, բայց այնքան հայտնի չեն, ինչքան նախկինում:
6. Տարօրինակ տիկնիկ
Այս տարօրինակությունը ստեղծվել է 1979 թվականին, իսկ 1982 թվականին դարձել բավականին հայտնի: Սրանք կարող են համարվել 80-ականներին բնորոշ տիկնիկներ: Իրականում, այս տիկնիկներն այնքան տարածված էին ու հետաքրքիր մարդկանց համար, որ ծնողները դրանց պատճառով վիճում էին երեխաների հետ արձակուրդների ժամանակ: Այս տարօրինակությունը շատ կարճ կյանք ունեցավ, բայց այդ ընթացքում ընկերությանը հաջողվեց վաստակել մոտ մեկ բիլիոն դոլար: Այսօր այս տիկնիկները համարվում են արդեն հնություն, և մարդիկ նույնիսկ այսպիսի տիկնիկների հավաքածուներ ունեն:
5. «Լավային» լամպ
Բոլոր ժամանակների ամենահայտնի տարօրինակություններից մեկը հավանաբար հենց «լավային լամպն» է: Ստեղծվել է 1960-ական թվականներին: Որոշ մարդկանց կողմից համարվել է իսկական հիմարություն, իսկ որոշների կողմից` հանճարեղ գործ: Այն մի ապակե լամպ է, որը պարունակում է ջրի վրա «լողացող» տաք մոմ, որը պտտվում է շրջանաձև: Հետաքրքիր է նայել այս լամպին, երբ այն միացված է: Այսօր այս լամպից կարելի է գտնել որոշ մարդկանց տներում:
4. Լուսարձակնեը
Դեռևս 1960-ական թվականներից լուսարձակները մեծ արագությամբ հայտնի դարձան, հատկապես ակումբներում: Մարդիկ ուրախանում էին իրենց գունազարդելով լուսածոր ներկերով, իսկ հետո կանգնում էին լուսարձակների ներքո ու զվարճանում: Լուսարձակները կարողացան հայտնի մնալ մինչև 1980-ականներ և դեռ կարելի է գտնել ակումբներում և որոշ միջոցառումների ժամանակ: Մարդիկ օգտագործում են այն բազմազան նպատակներով:
3. «ժպիտ» կոճակներ
Ժպիտ կոճակները շատ հայտնի դարձան 1970-ական թվականներին: Երկու եղբայրների` Բերնարդին և Մուրրային գրավեց այս գաղափարը, և նրանք արագությամբ այն դրեցին վաճառքի` որպես նորամուծություն: Փաթեթի մեջ կարելի էր գտնել երկու կոճակ, մի վերնաշապիկ ու նույնիսկ կպչուն բամպեր ավտոմեքենայի համար: «Ժպիտ» կոճակների վրա գրված էր «Ձեզ երջանիկ օր ենք մաղթում»:
2. «Տնային քար»
«Տնային քարեր»-ը հայտնի դարձան 1970-ական թվականներին և համեմատաբար կարճ կյանք ունեցան` վեց ամիս, հետո այլևս հայտնի չէին: «Քար»-ի հետ կարելի էր գտնել նաև ուսումնական ձեռնարկ, որ սեփականատիրոջը կարող էր տրամադրել բոլոր այն ցուցումները, որ պետք էին պատշաճ խնամքի համար: Ձեռնարկը պարունակում էր տարբեր տեսակի հրամաններ, որոնք օգտագործում էին ընտանի քարի հետ հաղորդակցվելիս: Օրինակ` «պտտվիր», «մնա այդպես» և նույնիսկ «նստիր»: Երևի ավելորդ է ասել, որ «տնային քար»-ն իրականում ոչինչ չէր անում` պարզապես այդպես դրված էր:
1. «Baby on Board»
Մեր ցուցակի վերջին, սակայն ոչ պակաս տարօրինակ իրը չափազանց հայտնի էր 1985 թվականներին: Անկումը սկսվեց 1986 թվականին, բայց նույնիսկ 1986 թվականից հետո այն սկսվեց տարածվել Եվրոպայում և նույնիսկ Նոր Զելանդիայում: