Life.panorama.am-ը գրում է.

Քիչ ժամանակ է մնացել տարվա ամենագեղեցիկ տոնին՝ Ամանորին նախապատրաստվելու համար: Մինչև դեկտեմբերի 31-ը այնքա՜ն շատ գործեր կան, բայց դրանցից ամենակարևորը տունը զարդարելն է:
Սկզբում հարկավոր է ընտրել, թե որ գույները ձեր տանը տոնական տեսք կտան . գուցե սպիտակի ու ոսկեգույնի դասական համադրությո՞ւնը, մանուշակագույնի և նարնջագույնի համարձակ միաձուլո՞ւմը կամ կանաչն ու կարմի՞րը … ընտրությունը ձերն է:
Այս տարի թղթե ձյունիկները մոդայիկ չեն, պատերին կամ վարագույրներից կարող եք կախել տոնածառի պայծառ խաղալիքներ կամ ժապավեններ, իսկ բազմաթիվ մոմերի ու լամպիկների լույսը ջերմ մթնոլորտ կստեղծի ձեր տանը ձմռան նույնիսկ ամենացուրտ օրերին: Հարկավոր է զարդարել նաև դռները: Դրանք կախարդական տեսք կունենան, եթե բնական եղևնու ճյուղերի արանքից առկայծեն պայծառ լապտերիկները:

Սենյակը բոլորովին այլ տեսք կունենա, եթե բազմոցի, բարձերի կամ սեղանի ծածկոցները տոնական- ձմեռային լինեն: Այդ ծածկոցները փոխելու մասին ժամանակ առ ժամանակ մտածում է յուրաքանչյուր տանտիրուհի: Գուցե հենց հիմա՞ է ժամանակը: Ամեն ինչ կիսատ կլինի, եթե մոռանաք ջահի մասին: Այն զարդարեք կոներով կամ եղևնու ճյուղերով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ