Իրաքյան Մոսուլ քաղաքում մնում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 3000-5000 գրոհայիններ։ Քաղաքը պաշարված է Իրաքի անվտանգության ուժերի կողմից՝ ԱՄՆ կոալիցիայի աջացությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ գործողության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ստիվեն Թաունսենդը։

«Արշավի սկզբում մենք գրոհայինների թիվը գնահատել ենք 3500-6000։ Մեր հաշվարկներով՝ սպանել կամ ծանր վիրավորել ենք ավելի քան 2000-ին»,-ասել է գեներալը։

Թաունսենդը ելույթ է ունեցել պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հետ Իրաքի ռազմական աերոդրոմում։ Քարթերը որպես Պենտագոնի ղեկավար կիրակի վերջին այցն է կատարել Իրաք։

Ահաբեկիչներից Մոսուլի ազատագրման գործողությունն անցկացվում է հոկտեմբերի 17-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել