Ես տենց էլ գիտեի, որ էդ եզ եվրոպացի դիտորդական առաքելությունը ուղղակի գռդոն էր արել, կամ էլ լավ խմցրել էին, երբ վեր կացան ու ընտրությունների հաջորդ օրը հայտարարեցին, որ ամեն ինչ լավ էր, մենակ թե մրցակցություն չկա։
Նկարում պարզ երևում է էն թվային դոկումենտը, որտեղ արված է այս արձանագրությունը, իսկ քանի որ դանդալոշ են դա անողները, մոռացել էին, որ դոկումենտի կոդի մեջ երևում է, որ ի սկզբանե այն եղել է գրված Ղազախստանի նախագահական ընտրությունների համար։ 
Ով չհասկացավ, ավելի մանրամասնեմ։ Էս մեր ԵԱՀԿ/ԺՄԻԳ պատվիրակության ազիզ բալեքը զահլա չեն արել նստել ու նոր արձանագրություն կազմել, պարզապպես վերցրել են ու քոփի-փեյսթ են արել իրենց մոտ ունեցած Ղազախստանի ֆայլը, մեջը Նուրսուլտան Նազարբաևի տեղը գրել են Սերժ Սարգսյան, Ղազախստանի տեղն էլ՝ Հայաստան ու դա էլ հանձնել են...
Այ սենց բաներ, իսկ դուք ասում եք Եվրոպա՜, դիտորդնե՜ր, ազատությո՜ւն, ազնվությո՜ւն...

Նկարի համար էլ շնորհակալություն Emedia.am-ին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել