Lurer.com-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում նվիրել է «Մանչեստեր Յունայթեդ»-ի երկրպագուներին:

«Սա անհավանական թիմային հաղթանակ էր: Իմ առաջին գոլը «Օլդ Տրաֆորդում» նվիրում եմ բոլոր երկրպագուներին ամբողջ աշխարհում: Շնորհակալ եմ»,-  ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնեն, որ «Տոտենհեմի» դեմ խաղում Մխիթարյանի գոլը հաղթական էր «Կարմիր սատանաների» համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել