168.am-ը գրում է.

Հիմա Էնդին առաջինն է ոչ միայն АТР վարկանիշում:

Ըստ The Telegraph-ի վարկածի, աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի պատմության մեծագույն մարզիկ: Հարցմանը մասնակցել է մոտ 7 հազար մարդ:

«Ինձ համար մեծ պատիվ է այդ մրցանակը ստանալը: Շատ հաճելի է նայել անուններին, որոնք ներկայացված են ցուցակում և գիտակցել, թե ինչքան հաջողակ է բրիտանական սպորտը ոչ միայն այս պահին, այլ նաև նախորդ հարյուրամյակին և նույնիսկ ավելի շուտ: Այս երկիրը ներկայացնելը իսկական հպարտություն է»,- խոստովանել է Մարեյը:

Մարեյի հետ մրցակցում էին Ռայան Գիգսը (ֆուտբոլ), Մայքլ Վոգանը (քրիքեթ), Տանի Գրեյ-Թոմփսոնը (պարալիմպիկ վազք), Ջեյմս Կրեկնելը (թիավարություն) և ուրիշներ:

Մարեյը Մեծ Սաղավարտի մրցաշարերի եռակի չեմպիոն է, Օլիմպիական կրկնակի չեմպիոն:

Նոյեմբերին Էնդին դարձավ Աշխարհի առաջին ռակետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել