168.am-ը գրում է.

Հայական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Լոնդոնի մրցաշարի երկրորդ տուրում կիսել է միավորը:

Մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Վլադիմիր Կրամնիկի դեմ: Արոնյանը կարողացավ հավասարեցնել դիրքը և խաղի 32­րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:

Այս տուրում երկրորդ հաղթանակը տոնեց Ուեսլի Սոն: Երկրորդ տուրը հաղթական էր նաև Վիշվանաթան Անանդի և Ֆաբիանո Կարուանայի համար, ովքեր առավելության հասան համապատասխանաբար Մաքսիմ Վաշիե-­Լագրավի ու Վեսելին Թոփալովի նկատմամբ, իսկ Անիշ Գիրի­ Հիկարու Նակամուրա պարտիան ավարտվեց ոչ-­ոքի արդյունքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել