Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ամրոց է գրավել Պալմիրայում, որտեղից տեսարան է բացվում դեպի Սիրիայի արևելյան մասում գտնվող նույնանուն վաղեմի քաղաք։
Սիրիական զինված ընդդիմության տվյալներով՝ ռուսական ավիացիայի հարվածները զինյալներին թույլ չեն տվել առաջ շարժվել։ Այդպիսով ահաբեկիչները հարկադրված են եղել քաղաքից հեռանալ ժամեր անց, ինչ նրանց հաջողվել էր դիրքեր զբաղեցնել այնտեղ։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ը հայտնել էր, որ Պալմիրայում ռուսական ավիացիայի աջակցությամբ ԴԱԻՇ-ի գրոհը հետ մղելու ժամանակ սպանվել է 300 զինյալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել